Մուտքի կոդեր
Անվտանգության կոդը նպաստում է ձեր հեռախոսը չլիազորված
գործածումից պաշտպանելուն: Դուք կարող եք ստեղծել ու փոխել կոդը
Ընդհանուր տեղեկություններ
9
Սույն սարքի գործութային հիշողությունը կարող է համակցված կերպով
օգտագործվել հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունների կողմից.
մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակում (MMS),
էլփոստի ծրագիր, ակնթարթային հաղորդագրությունների
փոխանակում, հեռահար: Այդ ֆունկցիոնալ հնարավորություններից
մեկի կամ մի քանիսի օգտագործումը կարող է նվազեցնել մնացած
ֆունկցիոնալ հնարավորությունների համար նախատեսված
հիշողության ծավալը: Եթե սարքը հիշողության լիքը լինելու մասին
ծանուցում է ցուցադրում, վերացրեք համօգտագործող հիշողության մեջ
պահվող տվյալների որոշ մասը:
և հեռախոսը նախադրել կոդը պահանջելու համար: Կոդը պահեք
գաղտնի և հեռախոսից հեռու անվտանգ տեղում: Եթե մոռանաք կոդն ու
ձեր հեռախոսը կողպվի, կպահանջվի հեռախոսի սպասարկում, որի
համար կարող են գանձվել լրացուցիչ վճարներ: Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմեք Nokia Care-ի սպասարկման կետ
կամ ձեր հեռախոսի վաճառքի գործակալին:
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է
չլիազորված գործածումից: Որոշ SIM քարտերի հետ տրամադրված
PIN2 կոդ է պահանջվում որոշակի ծառայություններից օգտվել
կարողանալու համար: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք անգամ
անընդմեջ սխալ եք մուտքագրում, ձեզնից կպահանջվի PUK կամ
PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր ծառայության
մատակարարին:
Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի անվտանգության
մոդուլում պահվող տվյալներ մուտք գործելու համար: Կարող է
ստորագրող PIN պահանջվել թվային ստորագրության համար:
Արգելման նշանաբառ է պահանջվում կանչի արգելափակման
ծառայությունից օգտվելիս:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր հեռախոսն օգտագործում
մուտքի կոդերն ու անվտանգության պարամետրերը, ընտրեք
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Անվտանգթն
: