Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային
կայքերին միանալու համար նախապես տեղադրված էջանիշեր ու
հղումներ և դեպի երրորդ անձանց կայքեր մուտք գործելու
հնարավորություն տալ: Դրանք կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-
ն դրանց համար որևէ պատասխանատվություն չի ստանձնում: Եթե
այդպիսի կայքեր եք մտնում, նախազգուշական միջոցներ ձեռնարկեք
անվտանգության կամ դրանց բովանդակության առնչությամբ:
Ուշադրություն.
Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ
հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է, որ սարքը
միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի օգտագործումը
կարող է ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ ներկայացնել:
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք
տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի
անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ
հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի
պաշտպանությունը կարող է արգելել որոշ պատկերների,
Ընդհանուր տեղեկություններ
7
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է
ստացել GSM 850, 900, 1800, 1900 MHz ցանցեր-ում
օգտագործման համար: Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն
ստանալու համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
երաժշտության և այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ
փոխանցումը:
Սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար ստեղծեք
պահեստային պատճեններ կամ դրանք գրի առեք:
Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝
անվտանգության վերաբերյալ մանրամասն հրահանգներ ստանալու
համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները կարող են տարբերվել
Ձեր սարքի էկրանին ցուցադրվածներից:
Ձեր սարքի մասին այլ կարևոր տեղեկություններ ստանալու համար`
տե՛ս օգտագործողի ուղեցույցը: