Ցանցային ծառայություններ
Սարքն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք
անլար կապի ծառայություններ մատուցողի կողմից: Որոշ գործառական
հնարավորություններ մատչելի են ոչ բոլոր ցանցերում, այլ
հնարավորություններ կարող են պահանջել, որ Դուք հատուկ
պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն մատուցողի
հետ՝ դրանցից օգտվելու համար: Ցանցային ծառայությունները
ներառում են տվյալների փոխանցում: Ծառայության մատակարարից
տեղեկացեք Ձեր տան ցանցում կիրառվող կամ այլ ցանցերում
ռոումինգից օգտվելու համար սահմանված վճարների մասին:
Ծառայություն մատուցողը կարող է բացատրել, թե ծառայության
համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող են լինել
8
Ընդհանուր տեղեկություններ
սահմանափակումներ, որոնք ազդում են այն բանի վրա, թե ինչպես
կարելի է օգտվել այս սարքի որոշ հնարավորություններից, որոնք
պահանջում են ցանցային ապահովում, ինչպիսին է WAP 2.0
կանխագրերի (HTTP և SSL) պես և TCP/IP կանխագրերով ու
լեզվից կախված նշանագրերով գործող առանձնահատուկ
տեխնոլոգիաների ապահովում:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ
ֆունկցիոնալ հնարավորություններ անջատվեն կամ չակտիվացվեն:
Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա Ձեր սարքի
հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև ընտրովի տարրեր
ունենալ, ինչպիսիք են ընտրացանկում եղած անվանումները,
ընտրացանկի դասավորվածությունն ու պատկերակները: