GPS-ի մասին
GPS ընդունիչ
Ձեր սարքում չկա GPS ներքին ընդունիչ: GPS միացում պահանջող
ծրագրեր օգտագործելու համար անհրաժեշտ է օգտագործել արտաքին
GPS ընդունիչ (լրասարքը վաճառվում է առանձին):
Արտաքին GPS ընդունիչ օգտագործելը
1 Լրիվ լիցքավորել համատեղելի GPS ընդունիչը և այն միացնել:
2 Bluetooth միացում հաստատել սարքի և GPS ընդունիչի միջև:
3 GPS ընդունիչը դնել այնպիսի տեղում, որտեղից առկա է երկնքի
անարգել դիտում:
4 Բացել «Քարտեզներ» ծրագիրը և ընտրել արտաքին GPS
ընդունիչը:
Ձեր սարքը արտաքին GPS ընդունիչի հետ զուգտակելուց հետո
կպահանջվի մի քանի րոպե, որ սարք ցուցադրի ներկայիս դիրքը:
Կարող եք Քարտեզներն օգտագործել նաև առանց GPS ընդունիչի՝
քարտեզներ զննարկելու, հասցեներ ու տեղավայրեր որոնելու և
երթուղիներ պլանավորելու համար:
52
Ծրագրեր