նաև Nokia Map Loader համակարգչային ծրագիրը: Nokia Map
Loader-ը համատեղելի ԱՀ-ում տեղադրելու համար տե՛ս
www.nokia.com/maps:
Ընտրել
Ընտցնկ
>
Ծրագրեր
>
Քարտեզներ
և հետևյալ
ընտրանքներից.
Վերջին քարտեզ — Բացել վերջինը ցուցադրված քարտեզը:
Գտնլ հասցեներ — Որոնել կոնկրետ հասցե:
Պհպվծ տեղերը — Գտնել սարքի մեջ պահպանված տեղավայրը:
Վերջին տեղերը — Դիտել զննարկված տեղավայրերը:
Ընթացիկ դիրք — Դիտել ներկա գտնվելու տեղը, եթե GPS կապը
մատչելի է:
Ծրգրել երթուղի — Պլանավորել երթուղի:
Լրաց. ծռթյններ — Նավարկման համար գնել արտոնագիր:
Պարամետրեր — Սահմանել պարամետրերը:
Գրեթե բոլոր թվային քարտեզները պարունակում են որոշակի
աստիճնանի անճշտություններ և այս կամ այն չափով ամբողջական
չեն: Չի կարելի ամբողջովին ապավինել սույն սարքում օգտագործելու
համար Ձեր ներլցրած քարտեզներին:
Nokia Map Loader
Անհատական համակարգչի համար նախատեսված Nokia Map
Loader ծրագրի միջոցով կարող եք ինտերնետից ներլցնել քարտեզներ
և ձայնային կառավարմամբ ֆայլեր: Հարկավոր է բավարար ազատ
50
Ծրագրեր
հիշողությամբ հիշաքարտ մտցնել սարքի մեջ: Դուք պետք է նախքան
Nokia Map Loader-ից օգտվելը գոնե մեկ անգամ օգտագործեք
«Քարտեզներ» ծրագիրը և զննարկեք քարտեզներ, քանի որ Nokia
Map Loader-ն օգտագործում է «Քարտեզներ»-ի պատմության մեջ
առկա տվյալները՝ ստուգելու համար, թե քարտեզների որ վարկածն է
պետք ներլցնել:
Nokia Map Loader տեղադրելու համար այցելեք
www.nokia.com/maps, և հետևեք հրահանգներին:
Nokia Map Loader-ի միջոցով քարտեզներ ներլցնելը
1 Սարքը համատեղելի USB տվյալների կաբելով կամ Bluetooth
կապի միջոցով միացնել համակարգչին: Տվյալների կաբել
օգտագործելու դեպքում ընտրել PC Suite-ը՝ որպես USB
միացման եղանակ:
2 Համակարգչում բացել Nokia Map Loader-ը:
3 Ընտրել մայրցամաք, երկիր կամ տարածաշրջան:
4 Ընտրել քարտեզները կամ ծառայությունները և դրանք ներլցնել
ու տեղադրել սարքի մեջ:
Nokia Map Loader-ի «Սպասարկում» ներդիրից կարող եք գնել
նավարկման և երթևեկության տեղեկատվության արտոնագրեր,
ճանապարհորդական ուղեցույցներ և ներլցնել քարտեզներ:
Ծրագրեր
51