Իմացեք ավելին
Ձեր սարքի բնապահպանական հատկանիշների վերաբերյալ այցելեք
www.nokia.com/ecodeclaration:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման
անվտանգության մասին
Լրասարքեր
Ուշադրություն.
Գործածեք բացառապես տվյալ մոդելի հետ օգտագործելու համար Nokia-ի կողմից հաստատագրված
մարտկոցներ, լիցքավորիչներ և լրասարքեր: Ցանկացած այլ տեսակների օգտագործումը կարող է
անվավեր դարձնել հաստատումները կամ երաշխիքները և վտանգավոր լինել: Մասնավորապես,
հաստատում չստացած լիցքավորիչների կամ մարտկոցների շահագործումը կարող է հրդեհի,
պայթյունի, արտահոսքի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ:
Nokia-ի կողմից հաստատագրված լրասարքերի առկայությունը պարզելու համար դիմեք Ձեր
գործակալին: Լրասարքերի հոսանքի լարն անջատելիս բռնեք և քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը:
Մարտկոց
Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Այս սարքի հետ օգտագործման համար
նախատեսված մարտկոցն է՝ BL-4S: Nokia-ն կարող է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ
մոդելներ արտադրել: Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով օգտագործվելու համար.
AC-3: Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի մոդելի ստույգ համարը կարող է տարբեր լինել:
Խրոցակի տեսակը նույնականացվում է ստորև նշվածներից որևէ մեկով. E, EB, X, AR, U, A, C, K
կամ UB:
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն
կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում
գտնվելու ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են դարձել, ապա փոխեք
58