սարքերը կարող են մուլտիմեդիա հաղորդագրություններ ստանալ և
ցուցադրել: Ընդունող սարքից կախված՝ հաղորդագրության տեսքը
կարող է տարբեր լինել:
Անլար ցանցը կարող է սահմանափակել MMS հաղորդագրությունների
չափը: Եթե հաղորդագրության մեջ ներմուծված նկարի չափը
24
Հաղորդագրությունների փոխանակում
գերազանցում է այս սահմանափակումը, սարքը կարող է այն
փոքրացնել, որպեսզի հնարավոր լինի ուղարկել MMS-ի միջոցով:
Կարևոր է. Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս:
Հաղորդագրությունները կարող են վնասակար ծրագրեր պարունակել
կամ այլ կերպ վնասակար ազդեցություն ունենալ Ձեր սարքի կամ
համակարգչի վրա:
Մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայության (MMS)
մատչելիությունը ստուգելու և այդ ծառայությանը գրանցվելու համար
դիմեք Ձեր ծառայություն մատուցողին: