Nokia 7020 -  Համացանց կամ Ինտերնետ  

background image

Համացանց կամ Ինտերնետ

Ձեր հեռախոսի զննարկիչով կարող եք մուտք գործել զանազան

ինտերնետային ծառայություններ: Համացանցային էջերի արտաքին

տեսքը կարող է տարբեր լինել՝ էկրանի չափերից կախված: Հնարավոր

է, որ ցանցէջերում չկարողանաք տեսնել բոլոր

մանրամասնությունները:
Հեռախոսից կախված՝ համացանցի զննարկման գործառույթը կարող է

ընտրացանկում ցուցադրվել որպես Համացանց կամ Ինտերնետ,

այսուհետև՝ Համացանց:

Կարևոր է. Օգտվեք միայն այն ծառայություններից, որոնց վստահում

եք և որոնք ապահովում են համապատասխան անվտանգություն և

պաշտպանություն վնասակար ծրագրերից:

Այս ծառայությունների, գնորոշման և հրահանգների առկայությունը

ստուգեք Ձեր ծառայության մատակարարի հետ:
Դուք կարող եք ստանալ զննարկման համար պահանջվող կազմաձևման

պարամետրեր՝ որպես կազմաձևման հաղորդագրություն ծառայության

մատակարարից:

Համացանց կամ Ինտերնետ

55