Փաթեթային տվյալներ
Ընդհանուր նշանակության փաթեթային ռադիոկապը (GPRS)
ցանցային ծառայություն է, որը շարժական հեռախոսներին թույլ է
տալիս տվյալներ ուղարկել և ստանալ ինտերնետային կանխագրի (IP)
վրա հիմնված ցանցով:
Սահմանելու համար, թե ինչպես օգտվել ծառայությունից, ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Միացնելիությն
>
Փաթ. տվյալներ
>
Փաթ. տվյլ. միացում
և հետևյալ ընտրանքներից.
Պհնջի դեպքում — փաթեթային տվյալների փոխանցման միացում
հաստատելու համար, երբ ծրագիրը դա պահանջում է: Միացումը
փակվում է, երբ ծրագրի գործողությունն ավարտվում է:
Միշտ օնլայն — փաթեթային տվյալների ցանցին ինքնաբար միանալու
համար, երբ դուք միացնում եք հեռախոսը:
Դուք կարող եք ձեր հեռախոսն օգտագործել որպես մոդեմ՝ այն
միացնելով Bluetooth տեխնոլոգիա օգտագործող համատեղելի ԱՀ-ի:
Մանրամասների համար տե՛ս Nokia PC Suite-ի փաստաթղթերի
փաթեթը: