
SIM քարտ և մարտկոց մտցնելը
Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից
զատեք:
SIM քարտը և իր հպակները կարող են հեշտությամբ վնասվել
քերծվածքներից կամ ճկումից, ուստի անհրաժեշտ է զգույշ լինել քարտը
գործածելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
1 Բարձրացրեք դեպի Ձեզ շրջված հետևի կափարիչը և հանեք այն
(1):
2 Եթե մարտկոցը տեղադրված է, հանեք այն (2):
3 Սահեցրեք SIM քարտի ամրակը՝ բացելու համար (3) և լրիվ
բացեք այն (4):
12
Սկսում ենք

4 Տեղադրեք SIM քարտն ամրակում այնպես, որ հպակային
տիրույթը լինի ներքևում (5), և փակեք այն (6):
5 Սահեցրեք քարտի ամրակը հետ՝ այն փակելու համար (7):
6 Տեղադրեք մարտկոցը (8) և փակեք հետևի կափարիչը (9):