Nokia 7020 - Աշխատանքային միջավայր

background image

Աշխատանքային միջավայր
Սույն սարքը, ականջին սեղմած նորմալ դիրքում կամ մարմնից առնվազն 1.5

(5/8

ճառագայթման պահանջներին: Հեռախոսն աշխատանքի ժամանակ մարմնին ամրացնելու նպատակով

տեղափոխման պայուսակի կամ գոտու ամրակալ օգտագործելու դեպքում պետք է զգուշանալ, որպեսզի

դրանք մետաղ չպարունակեն և սարքը մարմնից պահեն վերոհիշյալ հեռավորության վրա :

Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ հաղորդելու համար սարքը պահանջում է

բարձրորակ միացություն ցանցի հետ: Որոշ դեպքերում տվյալներ պարունակող ֆայլերի կամ

հաղորդագրությունների հաղորդումը կարող է հետաձգվել մինչև նման միացությունը առկա լինի:

Համոզվեք, որ վերը նշված հեռավորությանը վերաբերող պահանջները բավարարված են մինչև

տվյալների հաղորդման ավարտը:

Սարքի որոշ մասեր մագնիսական հատկություններ ունեն: Մետաղական մասերը կարող են ձգվել դեպի

սարքը: Վարկային քարտեր կամ հիշողության մագնիսական կրիչներ չի կարելի տեղադրել սարքի

մոտակայքում, քանի որ դրանց վրա գրանցված տեղեկությունները կարող են ջնջվել: