
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր
Կարևոր է. Սույն սարքը գործում է ռադիոազդանշանների, անլար և ֆիքսված հեռախոսացանցերի,
ինչպես նաև օգտագործողի կողմից ծրագրավորվող գործառույթների միջոցով: Եթե Ձեր սարքն
66
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման
անվտանգության մասին

ինտերնետով ձայնային կանչի հնարավորություն է տալիս (ինտերնետային զանգեր), ակտիվացրեք և՛
ինտերնետային զանգերը, և՛ բջջային հեռախոսը: Եթե երկուսն էլ ակտիվացված են, սարքը կփորձի
արտակարգ իրավիճակների կանչ կատարել և՛ բջջային ցանցի, և՛ Ձեզ ինտերնետային կանչի
ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող են
երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու
անհրաժեշտության դեպքում, չի կարելի հույսն ամբողջովին անլար սարքի օգտագործման վրա դնել:
Արտակարգ իրավիճակներում զանգահարելու համար հարկավոր է անել հետևյալը.
1
եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է:
Ձեր սարքից կախված՝ գուցե կարիք լինի կատարել հետևյալը.
•
Մտցրեք SIM քարտը, եթե սարքն այդպիսի քարտ օգտագործում է:
•
Վերացրեք կանչերի վրա դրված որոշ սահմանափակումներ, որոնք ակտիվացրել եք Ձեր
սարքում:
•
Փոխեք սարքի աշխատանքային ռեժիմը՝ օֆլայն կամ թռիչքային ռեժիմից անցնելով
ակտիվ ռեժիմին:
2
Սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է էկրանը մաքրելու և սարքը
հեռախոսազանգ կատարելու համար պատրաստ վիճակի բերելու համար:
3
Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի
պաշտոնական հեռախոսահամարը: Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների
համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:
4
Սեղմեք զանգահարելու ստեղնը:
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները
հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է, որ դեպքի վայրում Ձեր անլար սարքը կապի միակ
միջոցը լինի: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք: