Փոխպատվաստված բժշկական սարքավորումներ
Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհուրդ են տալիս, որ անլար սարքի և
փոխպատվաստված բժշկական սարքավորումների միջև (ինչպիսիք են սրտի ռիթմավարը կամ
սրտամկանի թելիկախաղը վերացնող էլեկտրական սարքը) պահպանվի առնվազն 15.3 սանտիմետր (6
դյույմ) տարածություն` բժշկական սարքի աշխատանքի հնարավոր խաթարումից խուսափելու համար:
Այդպիսի սարքավորումներ կրող անձինք պետք է.
•
Անլար սարքը միացված վիճակում միշտ ավելի քան 15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռու պահեն
բժշկական սարքից:
•
Անլար սարքը ծոցագրպանում չպահեն:
•
Անլար սարքը պահեն բժշկական սարքավորման նկատմամբ հակառակ ականջի մոտ՝ հնարավոր
ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
•
Իսկույն անջատեն անլար սարքը, եթե այդպիսի ազդեցության առկայությունը ենթադրելու
հիմքեր կան:
•
Կարդան և հետևողականորեն կատարեն փոխպատվաստված բժշկական սարքավորման
արտադրողի ցուցումները:
Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ օգտագործելու վերաբերյալ հարցեր ունենալու
դեպքում խորհրդակցեք Ձեզ բժշկական ծառայություններ մատուցող անձի հետ: