Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում գտնվելիս սարքն անջատեք և հետևեք բոլոր
ցուցանակներին ու հրահանգներին: Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերին են պատկանում բոլոր
այն վայրերը, որտեղ սովորաբար խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել: Նման
վայրերում կայծը կարող է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական
վնասվածքներ և նույնիսկ մահ: Սարքն անջատեք վառելիքի լցակայաններում: Վառելանյութի
պահեստավորման և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում, որտեղ
պայթեցման աշխատանքներ են կատարվում, հետևեք ռադիոսարքավորումների օգտագործման
սահմանափակումներին: Հնարավոր պայթյունավտանգ մթնոլորտ ունեցող վայրերը սովորաբար, բայց
ոչ միշտ, հստակ նշված են լինում: Դրանք ներառում են նավերում տախտակամածի տակ գտնվող
տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ պահեստավորման վայրերը և այն տարածքները,
որտեղ օդը քիմիական նյութեր կամ մասնիկներ է պարունակում, ինչպիսիք են ավազահատիկը, փոշին
կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրոպան կամ բութան) աշխատող
ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ օգտագործել դրանց
մոտակայքում: