Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի
չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման
անվտանգության մասին
67
սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության
կողմից և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց
պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:
Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի համար օգտագործում են կլանման
տեսակարար կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-
ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ
(Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը
հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր
հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է
առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին
միանալու համար անհրաժեշտ հզորությունը միայն: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից
կախված, մասնավորապես՝ այն բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք
գտնվում:
Համաձայն ICNIRP ուղեցույցի՝ սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները
կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և
ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են
տրամադրվել www.nokia.com ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի
տեղեկատվական էջում: