Խնամք և սպասարկում
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն պետք է խնամքով օգտագործել:
Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի մեջ պահել արտադրողի երաշխիքը:
•
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են
տարրեր պարունակել, որոնք կարող են հանգեցնել էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե
սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք, մինչև սարքը
ամբողջովին չորանա:
•
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործել: Շարժական մասերն ու
էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:
•
Սարքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանները
նվազեցնում են էլեկտրոնային սարքերի շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները,
ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայե որոշ տարրեր:
•
Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի միջավայրում: Երբ այն վերադառնում է բնական
ջերմաստիճանի, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային
տպատախտակները:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն ուղեցույցում:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է կոտրել
ներքին տպատախտակները և մեխանիկական նուրբ բաղադրամասերը:
•
Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր, մաքրող լուծիչներ կամ ուժեղ
ներգործության մաքրող նյութեր:
•
Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի միջև` խափանելով
սարքի պատշաճ աշխատանքը:
•
Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված ալեհավաք օգտագործեք:
Չհաստատագրված, փոփոխված կամ կցորդված ալեհավաքները կարող են վնասել սարքը և
խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
62
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման
անվտանգության մասին
•
Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:
•
Միշտ պատրաստեք այն տեղեկությունների պահեստային օրինակները, որոնք ցանկանում եք
պահպանել, օրինակ` կոնտակտային տվյալներ և օրացուցային նշումներ:
•
Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու նպատակով սարքը ելման վիճակի
բերեք՝ այն անջատելով և մարտկոցը հանելով:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին, մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր
լրասարքերին: Եթե սարքերից որևէ մեկը պատշաճ չի գործում, նորոգման համար այն տարեք լիազոր
սպասարկման մոտակա կետ: