Վերամշակում
Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և փաթեթավորման նյութերը միշտ
վերադարձրեք հատուկ դրանց համար նախատեսված հավաքման կետ: Այս կերպ Դուք կօգնեք կանխել
թափոնների չվերահսկվող հեռացումը և կնպաստեք նյութական պաշարների վերաօգտագործմանը:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ արտադրանքի մանրածախ վաճառակետից,
թափոնների հեռացման համար պատասխանատու տեղական իշխանության մարմիններից, ազգային
արտադրողների գործունեության համար պատասխանատու կազմակերպություններից կամ Nokia-ի
տեղական ներկայացուցչությունից: Տեղեկանալու համար, թե ինչպես վերամշակել Nokia
արտադրանքները, այցելեք www.nokia.com/werecycle ցանցէջը կամ, եթե բջջային սարքով եք
զննարկում՝ www.nokia.mobi/werecycle:
Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր
աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները,
մարտկոցները և կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է հանձնվեն
հատուկ ընդունման կետերին: Այս պահանջը գործում է Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք այս
նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Շրջակա
միջավայրի պահպանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ տե՛ս արտադրանքի Էկո-
Հայտարարագրերը www.nokia.com/environment կայքում:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման
անվտանգության մասին
63