Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Այս սարքի հետ օգտագործման համար
նախատեսված մարտկոցն է՝ BL-4S: Nokia-ն կարող է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ
մոդելներ արտադրել: Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով օգտագործվելու համար.
AC-3: Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի մոդելի ստույգ համարը կարող է տարբեր լինել:
Խրոցակի տեսակը նույնականացվում է ստորև նշվածներից որևէ մեկով. E, EB, X, AR, U, A, C, K
կամ UB:
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն
կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում
գտնվելու ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են դարձել, ապա փոխեք
58
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման
անվտանգության մասին
մարտկոցը: Օգտագործեք միայն այս սարքի համար նախատեսված և Nokia-ի կողմից հաստատված
մարտկոցներ ու լիցքավորիչներ դրանք լիցքավորելու համար:
Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում կարող է
անհրաժեշտ լինել նախ միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի
լիցքավորումը սկսելու համար: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե
պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր կատարել:
Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
Պատշաճ լիցքավորում: Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և
սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ
գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում
ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
Խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճաններից: Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև
25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում: Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները
նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը: Տաք կամ սառը
մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել: Մարտկոցի աշխատանքը հատկապես
սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:
Կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ
իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ, կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և
բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական շերտերի տեսք ունեն): Սա
կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք պահեստային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում
եք պահում: Հպակների կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է
առաջացրել:
Թափոնների հեռացում: Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Մարտկոցները
դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝
նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային աղբ:
Արտահոսք: Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել
կամ կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ մի տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման
անվտանգության մասին
59
դիպչի: Եթե դա պատահի, վնասված մակերեսներն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք բժշկի
օգնությանը:
Վնասվածք: Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար առարկաներ
մտցնել մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի
ազդեցության: Վնասվելու դեպքում մարտկոցները կարող են պայթել:
Ճիշտ գործածում: Մարտկոցն օգտագործեք միայն իր նպատակային նշանակությամբ: Մարտկոցի սխալ
օգտագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ: Եթե
սարքը կամ մարտկոցը վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի վրա, և կարծում եք, որ մարտկոցը
վնասվել է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք սասարկման կենտրոն՝ զննման համար:
Վնասված լիցքավորիչ կամ մարտկոց մի օգտագործեք: Մարտկոցը փոքր երեխաներից հեռու պահեք: