
Nokia մարտկոցի իսկությունը ստուգելու ուղեցույց
Ձեր ապահովության համար օգտագործեք միայն Nokia-ի բնօրինակ մարտկոցները: Համոզված լինելու
համար, որ Դուք Nokia-ի բնօրինակ մարտկոց եք ձեռք բերում, այն գնեք Nokia-ի լիազորված
սպասարկման կենտրոնից կամ գործակալից և ստուգեք հոլոգրամային պիտակը՝ կատարելով հետևյալ
քայլերը.
Բոլոր չորս քայլերը հաջողությամբ ավարտելը լիովին չի երաշխավորում մարտկոցի գործարանային
լինելու փաստը: Եթե պատճառներ ունեք կասկածելու, որ մարտկոցը Nokia-ի բնօրինակ մարտկոց չէ,
խուսափեք այն օգտագործելուց և տարեք Nokia-ի մոտակա լիազոր սպասարկման կենտրոն կամ
վաճառքի գործակալի մոտ՝ համապատասխան աջակցություն ստանալու համար: Եթե մարտկոցի
իսկությունը հնարավոր չէ պարզել, մարտկոցը վերադարձրեք այնտեղ, որտեղից գնել եք:
60
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման
անվտանգության մասին